Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Կապան համայնքի և Մուրազ Անդրանիկի Գևորգյանի միջև 2012 թվականի նոյեմբերի 07-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասի հասցեն՝ ք.Կապան, Հալիձոր թաղամաս 19/6, մակերեսը՝ 0.0015 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0113-0170 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 26-ի թիվ 1094-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 72792 /յոթանասուներկու հազար յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 16426 /տասնվեց հազար չորս հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ և տույժ՝ 56366 /հիսունվեց հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2․ ՀՀ Կապան համայնքի և Ալբերտ Իշխանի Հակոբյանի միջև 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասի հասցեն՝ ք.Կապան, Ձորք թաղամաս 5/10, մակերեսը՝ 0.0143հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0104-0442 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 28-ի թիվ 359-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 184351 /մեկ հարյուր ութսունչորս հազար երեք հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 164595 /մեկ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ և տույժ՝ 19756 /տասնինը հազար յոթ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |