Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ կնքված տեղական դրամաշնորհային պայմանագրով ձեռք բերված գույքը՝ թվով 90 /իննսուն/ աղբարկղ (յուրաքանչյուրը 134,666,66 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12120000 ՀՀ դրամ), նվիրաբերել «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին։  

2․ Անհատ ձեռնարկատեր Արտյոմ Համբարձումյանի և ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հետ կնքված ապրանքների մատակարարման եռակողմ պայմանագրով ձեռք բերված գույքը նվիրաբերել «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։ 

3․ «Զարգացման նախաձեռնություններ» հ/կ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքին տրամադրված գույքը նվիրաբերել «Վ․Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 3 հավելվածի։

4․ Կապան համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշմամբ նշված գույքի  հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.21 Կբ) Voroshum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner