Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 408 որոշումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Կապան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի «Կապան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը:
|