Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32)-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով «Պահապանվող Տարածքների Աջակցման Ծրագրի» շրջանակներում սեփականության իրավունքով ձեռք բերված 46,600,000.00 (քառասունվեց միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ՄԱԶ-6912C3-314 մակնիշի ջրցանմեքենան, նվիրատվությամբ և եռակողմ պայմանագրով սեփականության իրավունքով տրամադրված,համայնքի կողմից ձեռք բերված 56,833,420․00/հիսունվեց միլիոն ութ հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր քսան/ՀՀ դրամ ակտիվները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 103,433,420․0/մեկ հարյուր երեք միլիոն չորս հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր քսան/ՀՀ դրամ, այսուհետ որպես գույք,համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2020 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N130-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները`համաձայն հավելվածի։ |