Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 11-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ Ք. ԿԱՊԱՆ, Մ․ ՊԱՊՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/40 ՀԱՍՑԵՈՒՄ 139․2 ՔԱՌ․ՄԵՏՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» ՍՈՑԻԱԼ–ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 06․09․2023թ․. և «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպության 08․09․2023թ․ գրությունները և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն  հանդիսացող գույքը՝ Մ․ Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող 139․2 ռառ․մ հասարակական տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին» N 11-Ա որոշումը։

2․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող գրադարանի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 27022014–09–0026) 139․2 քառ․մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը 5 (հինգ)  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպությանը ՝ մշակութային, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման նպատակով, միաժամանակ պահպանելով համայնքային գրադարանի գործունեությունը։ 

3․ Պարտավորեցնել «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպությանը իր միջոցներով իրականացված անբաժանելի մաս կազմող ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։ Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները  իրականացվում են կազմակերպության կողմից։

 4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։                 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner