Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ Ք.ԿԱՊԱՆ, ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ, ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 429.25 ՔԱՌ. ՄԵՏՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 20 հասցեում գտնվող թիվ 13 ՆՈՒՀ-ի շենքի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25032016-09-0025) 3-րդ հարկից՝ 201.15 քառ.մետր և 4-րդ հարկից՝ 228.1 քառ.մետր՝ ընդհանուրը 429.25 քառ.մետր   մակերեսով հասարակական նշանակության տարածքը՝ անժամկետ,   անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի թիվ 3 Երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով:

2. «Կապանի թիվ 13 Նախադպրոցական ուսումնական հաստատության» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը անժամկետ,   անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքից նվազեցնել 429.25 քառ.մետր  համապատասխան մակերեսով տարածք:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.17 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner