Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 11 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշումը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

 

1. Հաստատել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը՝ համաձայն հավելված N 1-ի։

2․ Հաստատել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն հավելված N 2-ի:

3․ Համայնքի ղեկավարին՝ Հիմնադրի անունից ապահովել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի հանձնումը «Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։  

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.25 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner