Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 134-Ա, 2021 թվականի փետրվարի 18-ի թիվ 16-Ա որոշումների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք, գյուղ Աճանան, 2-րդ փողոց, թիվ 74 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.079742 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-042-0004-0001) աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գինը` 268 420 ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|