Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 46.2 կետի «թ» ենթակետի, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ԼՎ-183 լեռնահատկացման ակտը՝ 2015 թվականի օգոստոսի 25-ի փոփոխություններով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի N 2911-Ա հրամանը ևհաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է․
1․ Համաձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ գյուղի Հղեն այգ թաղամաս 12 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 5․066 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-025-0205-0060) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը Կապանի լեռնահարստացման կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելուն՝ որպես պոչամբարի սպասարկման հողամաս, սահմանելով մեկ հեկտար հողամասի համար` 1 033 690 (մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ տարեկան վարձավճար:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: