|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 սեպտեմբերի 2022 թվականի N 127-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Կապան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Կապան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |
Կողմ -20 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(38.96 Կբ)
|
 |
(14.58 Կբ)
|
 |
(26.78 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|