Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1․ Կապան համայնքի բյուջեի, հնգամյա զարգացման և այլ ծրագրերի (պլանների) կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում Կապան համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ստեղծել Կապան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝
Գոռ Թադևոսյան – Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Մարատ Հարությունյան- Կապան համայնքի ղեկավարի տեղակալ
Նելլի Շահնազարյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Մհեր Ավետիսյան – Կապան համայնքի ղեկավարի օգնական
Իվետա Թադևոսյան- Կապանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Արմեն Ստեփանյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ
Հասմիկ Ղոնյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ
Վրույր Հարությունյան – համայնքի բնակիչ
Յուրիկ Հարությունյան - Կապան համայնքի ավագանու անդամ
Զորայր Գալստյան - Կապան համայնքի ավագանու անդամ
Նարեկ Դավթյան - Կապան համայնքի ավագանու անդամ
2․ Խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող աշխատանքների համակարգող նշանակել Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանին։