Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամասի 75/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Դավիթ Էդիկի Դավթյանին օտարելու մասին» N 70-Ա որոշման 1-ին կետի նախավերջին տողում «75/3» թվերը փոխարինել «75/1» թվերով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։