Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2022 թվականի N 176-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով,  Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1.      Տալ համաձայնություն և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2023 թվականի համար ներկայացնել հետևյալ ծրագրերը

1)      Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում,

2)     Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում,

3)     Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/110 և թիվ 8/109 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում,

4)      Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի և Բաղաբերդ թաղամասի թիվ 14/41  հասցեում գտնվող գրադարանի նորոգում,

5)     Կապան համայնքի Վերին Խոտանան բնակավայրի հանդիսությունների սրահի նորոգում և Տավրուս բնակավայրի վարչական շենքի կառուցում,

6)     Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի վարչական շենքի նորոգում և <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցում,

7)     <<Կապանի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում,

8)     <<Կապանի թիվ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում,

9)      <<Սյունիք>> ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և <<Արծվանիկ>> ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի հարևանությամբ տարածքի բարեկարգում,

10)   Կապան համայնքի Ուժանիս բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովում,

11)    Կապան համայնքի Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի վերջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում,

12)   Կապան համայնքի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում, Արամ Մանուկյան փողոցի N 1 և Չարենցի փողոցի N 2, 4 շենքերի բակերի վերանորոգում, ՌՄելիքյանփողոցի N 6 շենքիբակի և արվեստիպետականքոլեջիհետնամասի հիմնանորոգում,

13)    Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում,

14)   Կապան համայնքի Սյունիք բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում։

2.      Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 


Կողմ -23

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.72 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner