Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով և 48․1-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 46.2 կետի «ա» ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամաս 7/25 հողամաս հասցեում գտնվող 0․0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0601-0201) 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վճարով առանց մրցույթի, 3 (երեք) տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարք տեղադրելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
|