Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2023 թվականի N 52-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Էրիկ Կամոյի Աբրահամյանի միջև 2009 թվականի դեկտեմբերի 04-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Ռ․ Մինասյան փող․ թիվ 15 շենքի հարևանությամբ, մակերեսը՝ 0․002հա կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 27-ի N 784-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 33440 /երեսուներեք հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 15220 /տասնհինգ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ և  տույժ՝ 18220 /տասնութ հազար երկու հարյուր քսան/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner