Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 117 – Ա որոման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)Որոշման 1-ին կետի 13)-րդ, 14)-րդ, 15)-րդ և 16)-րդ 24)-րդ կետերով հաստատված N 13, 14, 15, 16 և 24 հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ համաձայն N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածների:
2)Որոշման 27)-րդ կետով հաստատված N 27 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1Հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Օժանդակ բանվոր141300001820000»
1.2Ավելացնել նոր 51-րդ տող հետևյալ բովանդակությամբ՝
«Օժանդակ բանվոր /Սյունիք բնակավայր/ 1120000120000»
1.3Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Ընդամենը157.518385568»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: