Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է 1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վահանավանք այգեգործական ընկերության թաղամաս թիվ 75/1 հասցեում գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N 198-Ա որոշման 1-ին կետում «բնակելի տուն» բառերը փոխարինել «հյուրանոց» բառով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|