Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Արեն Բաբայանի դիմումը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արեն Բաբայանին պատկանող 1.5 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0536-0007) համայնքային կարիքների համար փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Օխտար գյուղում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի /կադաստրային ծածկագիր՝ 09-113-0201-0027/ հետ:
2.Համայնքի ղեկավարին՝
10-օրյա ժամկետում Արեն Բաբայանին հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։