Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի 06․11․․2024թ․ O-303-F գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի թիվ 45 հասցեում գտնվող 151․0 քառ․մետր տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112024-09-0060/ 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։
2․ Գույքի /տարածքի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։
3. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվում են «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից։
4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։