Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 2/41 հասցեում գտնվող 81.3 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը տասը տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սահմանելով 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ ամսական վարձավճար:
2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: