Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2018 թվականի N 94-Ա

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 34-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 524332 վկայականը, ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի կողմից 11.06.2018թ. տրված թիվ ԱՏ-07/06/2018-22-0023 տեղեկանքը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10 կողմ, 0 դեմ,        0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ   է. 

1.2002 թվականի հունիսի 14-ին Կապանի քաղաքապետարանի և «Նավռո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել  հետևյալ փոփոխությունները՝

1)պայմանագրի 8-րդ կետում «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ----%-ը, որը կազմում է 7430 Հայաստանի Հանրապետության դրամ:» բառերը փոխարինել «Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 279250 /երկու հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր հիսուն/ դրամ համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման» բառերով:

2)պայմանագրի 12-րդ կետում «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում 300315201070 հաշվի համարին» բառերը փոխարինել «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են բանկային փոխանցումով՝  900315201484 հաշվեհամարին» բառերով:

3)պայմանագրի 15-րդ կետում «Սույն պայմանագիրը կնքվում է 5/հինգ/ տարի ժամկետով»  բառերը փոխարինել «Սույն պայմանագիրը կնքվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով» բառերով:

2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն  օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner