Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 467
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2025 թվականի N 108-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 468-րդ հոդվածի 1-ին մասի, Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2023 թվականի նոյեմբերի 3-ին կնքված պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) 9․1․ կետի և հաշվի առնելով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի 2/10 հասցեում գտնվող 0․0006 հեկտար մակերեսով հողամասը ոչ հիմնական շինություն՝ տաղավար տեղադրելու նպատակով կառուցապատման իրավունքով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին 2023 թվականի նոյեմբերի 3-ին կնքված պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն՝ «4 /չորս/ տարի» թիվն ու բառը փոխարինելով «7 /յոթ/ տարի» թվով ու բառով։ 

2․ «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ 

3․ Սահմանել, որ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին: 

4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։

 


Կողմ -22

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՊԱՊԵՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԼԱՎՐԵՆՏ

ՎԵԶԻՐՅԱՆ ՄՀԵՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner