Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Կառլեն Վարդազարյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Կառլեն Պավելի Վարդազարյանին (գույքի 1/4 բաժնի նկատմամբ) պատկանող Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող, 0․1144 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին, 195․5 քառ․մ մակերեսով բնակելի տանը, օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աղվանի, 1-ին փողոց, 30 բնակելի տուն։