Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի վարչական տարածքում 144 տեղ/հզորությամբ միջնակարգ դպրոցի և 40 տեղ/հզորությամբ մանկապարտեզի կառուցմանը։
2․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան բնակավայրի վարչական տարածքում 144 տեղ/հզորությամբ միջնակարգ դպրոցի և 40 տեղ/հզորությամբ մանկապարտեզի կառուցմանը։
3․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական տարածքում 200 տեղ/հզորությամբ միջնակարգ դպրոցի և 80 տեղ/հզորությամբ մանկապարտեզի կառուցմանը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։