Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ կետով, 63-րդ և 67-րդ հոդվածներով, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի N 31-Ա որոշմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 0.085 հա (կադաստրային ծածկագիր 09-012-0016-0001-ից) «այլ» գործառնական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասը պետական գրանցում կատարելուց հետո աճուրդային կարգով օտարել անասնապահական ֆերմա կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:
4. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։