Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելովՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 04-ի N2/փ-237 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Արծվանիկ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.624 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-018-0111-0002) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակությամբ։
2. Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» փոխադրված հողամասը, պետական գրանցում կատարելուց հետո, դպրոցական շենքի կառուցման և սպասարկման նպատակով, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: