Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, գյուղատնտեսական նշանակության մի շարք հողամասեր խողովակաշարի անցկացման նպատակով՝ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը.
1) գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.0272 հա հողամասը /ծածկագիր 09-082-0516-0003/՝ տարեկան վարձավճար սահմանելով 6760.0 /վեց հազար յոթ հարյուր վաթսուն/ դրամ,
2) գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.00161 հա հողամասը /ծածկագիր 09-082-0721-0001/՝ տարեկան վարձավճար սահմանելով 400.0 /չորս հարյուր/ դրամ,
3) գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.01415 հա հողամասը /ծածկագիր 09-082-0513-0034/՝ տարեկան վարձավճար սահմանելով 3520.0 /երեք հազար հինգ հարյուր քսան/ դրամ:
2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: