Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Էդգար Մարտիրոսյանի միջև 2016 թվականի փետրվարի 04-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Արամ Մանուկյան փողոց 1-ին նրբանցք 4/48 հողամաս, մակերեսը՝ 0․00375 հա կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 17-ի N 877-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 287746 /երկու հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 285242 /երկու հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ և տույժ՝ 2504 /երկու հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։