Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 16․07․2024թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023VMLALL/ և քննության առնելով Մելանյա Ջհանգիրյանի դիմումը. որոշում եմ
1 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 606481 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասում Մելանյա Շահումի Ջհանգիրյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 25․3 քառ․մ արտաքին /19.2 քառ․մ ներքին/ մակերեսով լողավազանը, 26.4 քառ․մ մակերեսով ծածկը, 3․0 քառ․մ արտաքին /1.8 քառ․մ ներքին/ մակերեսով սահնագույցը, 7.9 քառմ, 2.9 քառ․մ, 0.6 քառ․մ և 5.1 քառ․մ մակերեսներով պարիսպները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Մելանյա Շահումի Ջհանգիրյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Մելանյա Շահումի Ջհանգիրյանին՝ շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 101250 (մեկ հարյուր մեկ հազար երկու հարյուր հիսուն (25․3+26․4+3․0+7․9+2․9+0․6+5․1)x 0․1422x10000=101250 ) ՀՀ դրամ:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Վերը նշված գույքին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Գր․Արզումանյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2/2։