Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան քաղաքի Համլետավան թաղամասում 09-001-0045-0002 կադաստրային ծածկագրից 0.15228 հա հողամասը.
2) Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող 09-001-0393-0017 կադաստրային ծածկագրով 0.02557 հա հողամասը.
3) Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող 09-001-0573-0005 կադաստրային ծածկագրով 0.10964 հա հողամասը.
4) Կապան քաղաքի Արփիկ թաղամասում 09-001-0388-0042 կադաստրային ծածկագրից 0.00318 հա հողամասը.
5) Կապան համայնքի Շիկահող գյուղում 09-072-0107-0084 կադաստրային ծածկագրով 0.32879 հա հողամասը.
2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով