Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի, հաշվի առնելով պետական սահմանի պաշտպանությանը միտված Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով Գագիկ Ավագյանի, Անուշ Ավագյանի, Արթուր Ավագյանի գրավոր համաձայնությունները, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի վարչական սահմաններում, Ճակատեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ, Անուշ, Արթուր Ավագյաններին պատկանող 0.5326 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0117-0006) փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցում գտնվող 0.10508 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0246-0162) հետ՝ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար:
2.Համայնքի ղեկավարին՝
1) 10-օրյա ժամկետում Գագիկ Ավագյանի, Անուշ Ավագյանի, Արթուր Ավագյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագրեր՝ ապահովելով պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
2) Փոխանակության պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, պաշտպանական նպատակներով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու համար, սկսել համայնքային սեփականություն ճանաչված 0.5326 հեկտար հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց: