Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ ծանոթացել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ գյուղական բնակավայրերում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Չափնի, Սևաքար և Վարդավանք գյուղական բնակավայրերում արդեն իսկ մեկնարկել են խմելու ջրագծերի և ՕԿՋ–ների կառուցման աշխատանքները։Կենսական նշանակություն ունեցող այս ծրագրերն իրագործելուց հետո վերոնշյալ բնակավայրերում հիմնովին կլուծվի խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի շուրջ 387 տնտեսություն։Ծրագրով նախատեսվում է լուծել նաև Աճանան բնակավայրի 71 տնտեսության համար կարևոր՝ ոռոգման ջրով ապահովելու խնդիրը , ինչը իր հերթին կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև կբարելավվի գյուղատնտեսական արտադրողականությունը։✅Սևաքար բնակավայրի նոր ջրագծի կառուցում 💰Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 80 196 000 ՀՀ դրամ👉Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 24 058 800 ՀՀ դրամ👉ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 56 137 200 ՀՀ դրամ👷Շինարարական կազմակերպությունը՝ «ՔՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ✅Վարդավանք բնակավայրի խմելու ջրագծի և ՕԿՋ-ի կառուցում💰Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 104 758 751 ՀՀ դրամ👉Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 31 427 625 ՀՀ դրամ👉ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 73 331 125 ՀՀ դրամ👷Շինարարական կազմակերպությունը՝ «ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ✅Չափնի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում💰Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 105 652 000 ՀՀ դրամ👉Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 31 695 600 ՀՀ դրամ👉ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 73 956 400 ՀՀ դրամ👷Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ✅Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում💰Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 158 328 000 ՀՀ դրամ👉Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 47 498 400 ՀՀ դրամ👉ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 110 829 600 ՀՀ դրամ👷Շինարարական կազմակերպությունը՝ «ՆԵՄԱԼ» ՍՊԸ
Facebook
Location on Google Maps
YouTube