Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022թ.
ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
🇦🇲🇮🇷Հարավային մայրաքաղաք Կապանում այսօր հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները։
🗣Բացման խոսքում Արարատ Միրզոյանը նշեց, որ հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների յուրահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։
👉«Հարգելի պարոն նախարար, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը։ ԻԻՀ-ն ՀՀ համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր։
Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը։ Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահվման յուրօրինակ հանգրվան»,- ասաց Արարատ Միրզոյանը։
🗣ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր հերթին նշեց․ «Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս է Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին։ Ես ուզում եմ Կապանի քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ ԻԻՀ-ը ՀՀ և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները»։




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner