«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Նորոշմամբ սահմանված կարգով 2024թ. նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք. Կապան, Չարենցի 1 հասցեումտեղի կունենա Կապանի համայնքապետարանի կողմից նախատեսվող «ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի (Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ) էսթետիկ տեսքի ձևավորման» աշխատանքային նախագծիշրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ինչպես նաև՝ այցելելով Կապանի համայնքապետարան (ք․ Կապան, Չարենցի 1) կամ զանգահարելով +060720072հեռախոսահամարով կամ գրելով kapanmayor@gmail.com էլ. հասցեով: