Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ)` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ։ ՏԻԱԲ Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում, և աջակցել լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումներին։
Ծրագրի բաղադրիչ 2-ն իրականացվում է 8 համայնքներում, որոնցից մեկը ԿԱՊԱՆ համայնքն է։ Բաղադրիչ 2-ի խնդիրներից մեկը թիրախային համայնքում հանրային խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրությունն է։ Կապան համայնքում 2024թ.-ի հունվար-մարտ ժամանակահատվածում հարցվել է 125 չափահաս քաղաքացի։
Կից ներկայացված է հասարակական կարծիքի հետազոտության վրա հիմնված զեկույցը։