ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։
Գնահատման նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8TAELc4d5lIaNj6vnoj86DnkJof_pahZcDK8kqo7kTnTMSQ/viewform
Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը։