Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կապան համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռախոս՝ 0285 4 36 68։