Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 15։00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ ք․ Կապան, Ա․ Մանուկյան 5ա/ կքննարկվի Կապան համայնքի 2023-2025թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի /այդ թվում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի/ նախագիծը։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Կից նախագծի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 07-ը, ժամը 12։00։