Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ ք․ Կապան, Ա․ Մանուկյան 5ա/ կքննարկվի՝
1․ Կապան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը,
2․ Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Նախագծերի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով։