Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09–008–0009–0079 Կապան համայնքի Ագարակ գյուղի 2–րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0․30166 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 1․6%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 400000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09–042–0021–0011 Կապան համայնքի Աճանան գյուղի 1–ին փողոցի թիվ 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0․10168 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 5․5%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 700000 դրամ:
ԼՈՏ 3 - Ծածկագիր 09–001–0385–0060 Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան թիվ 25/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.08506 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 6․5%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 2000000 դրամ:
ԼՈՏ 4 - Ծածկագիր 09–113–0102–0010 Կապան համայնքի Օխտար գյուղի Վերին թաղամաս թիվ 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.07593 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 7․2%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 140320 դրամ:
ԼՈՏ 5 - Ծածկագիր 09–012–0016–0002 Կապան համայնքի Աղվանի գյուղի 1–ին փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից 0․085 հա հողամաս, որից շինության համար 500․0քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 60%/ անասնապահական ֆերմա կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 200000 դրամ:
ԼՈՏ 6 - Ծածկագիր 09–012–0104–0002 Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի՝ 1․94791 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 2319820 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 04–ին ժամը 10:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում /Չարենցի 1/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09–087–0123–0040 և 09–087–0123–0018 Կապան համայնքի Սևաքար գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 4–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 0․83205 հա և 0․40954 հա հողամասերը, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 10000 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 04–ին ժամը 11:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում /Չարենցի 1/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մասնակիցները հայտի հետ կարող են ներկայացնել լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ տվյալներ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համառոտ ծրագիր /ոռոգման համակարգի անցկացում, հողամասի բարելավման ուղղված գործառույթներ, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն/, սոցիալական /բարեգործական/ բաղադրիչի առկայություն, որոնք համապատասխան գնահատման մեթոդով հաշվի են առնվելու հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու համար։ Մրցույթում հաղթելու դեպքում ներկայացված պարտավորությունները նեռարվելու են կնքվելիք հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագրում։
Հաղթած մասնակիցը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթում հաղթող անձը պարտավոր է վարձակալվող հողամասը օգտագործել համաձայն ագրոտեխնիկական պահանջների և իրականացնել սահմանված բնապահպանական միջոցառումներ՝ հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելումը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը։
Հողամասի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Հողամասը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը դադարում է:
Մրցույթի կանոնակարգին և վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 93090701:
Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: