«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (03.05.2023թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք. Կապան, Չարենցի 1 հասցեում տեղի կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության կողմից նախատեսվող ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար բնակավայրի տարածքում հանրապետական նշանակության 240 տեղանոց մանկապատանեկան ճամբարի կառուցում աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ինչպես նաև՝ այցելելով Կապանի համայնքապետարան (ք․ Կապան, Չարենցի 1) կամ զանգահարելով +060720072հեռախոսահամարով կամ գրելով kapanmayor@gmail.com էլ. հասցեով: