Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին Փարիզում գտնվող «Station F» ստարտափային կամպուսում տեղի կունենա «FrancoTech» տնտեսական ֆորումը:
«FrancoTech»-ի հիմնական նպատակներն են նորարարության ոլորտում ֆրանսերենի խթանումը, ֆրանկոֆոն տնտեսական ուղղության զարգացումը, գործարար հանդիպումների նպաստումը։ Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ, ֆրանկոֆոն ձեռնարկատերերի համար նախատեսված ցուցադրություններ, B2B ձևաչափով գործնական հանդիպումների, մրցույթներ։
«FrancoTech»-ին կարող են մասնակցել հանրային և մասնավոր ընկերություններ, բանկեր, ներդրումային ֆոնդեր, համալսարաններ, ինստիտուտներ, ռեգիոններ, բարձրաստիճան տնտեսական դերակատարներ (ձեռնարկատերեր, ղեկավարներ, պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նորարության համար պատասխանատու պաշտոնյաներ, փորձագետներ), երիտասարդ ձեռնարկատերեր, ստարտափերի ղեկավարներ և այլն։
Ֆորումը կենտրոնացված է լինելու հետևյալ հինգ թեմաների վրա՝ թվայնացում և արհեստական բանականություն, անցումային էներգետիկա, մարդկային կապիտալ, սննդային անվտանգություն, նորարարության ֆինանսավորում։
Ֆորումի անցկացման վայրում տաղավար ձեռք բերելու համար հասանելի են հետևյալ փաթեթային առաջարկները․
1. Արտոնյալ փաթեթ՝ 30 000 եվրո (12մ² տարածք, 15 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, 1 էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում, VIP տարածք զրուցակիցների համար);
2. Ադամանդե փաթեթ՝ 18 750 եվրո (8մ² տարածք, 10 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, 1 էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում);
3. Պլատինե փաթեթ՝ 9 375 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, բանախոսի մասնակցություն կլոր սեղան քննարկմանը, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում, կատալոգի առաջին էջի վրա, կես էջի չափով գովազդ կատալոգում, մեծ էկրանի վրա հոլովակի տարածում);
4. Ոսկե փաթեթ՝ 5 250 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, լոգո պաշտոնական ծրագրում, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում);
5. Արծաթե փաթեթ՝ 1 125 եվրո (2 մասնակից առանց տարածքի, լոգո պաշտոնական ծրագրի, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում);
6. Փաթեթ պետությունների, շրջանների և ինստիտուցիոնալ կառույցների համար՝ 5 250 եվրո (4մ² տարածք, 6 մասնակից, լոգո պաշտոնական ծրագրում, հիմնական պաստառի վրա, կայքում, B2B հանդիպումների հարթակում և սոցիալական ցանցերում):
«FrancoTech» տնտեսական ֆորումին մասնակցության ցանկության դեպքում՝ առաջարկում ենք մինչև 2024 թվականի օգոստոսի 09-ը տեղեկացնել Կապանի համայնքապետարան՝ kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: