21.09.25
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
|
Այսօր սեպտեմբերի 21-ն է և Հայաստանը նշում է Անկախության 34-ամյակը։ Օրվա կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների տնօրենները, ավագանու անդամները, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչները այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
|
|
21.09.25
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ կապանցիներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-ամյակի կապակցությամբ։1991 թվականի սեպտեմբերի 21-ին իրականություն դարձավ հայության դարավոր երազանքը․ վերականգնեցինք մեր անկախ պետականությունը, տեր կանգնեցինք ազատ ապրելու մեր իրավունքին ու լծվեցինք սեփական ուժերով պետության կայացման և ամրապնդման դժվարին, միևնույն ժամանակ կենսականորեն անհրաժեշտ գործընթացին։ Անկախությունն ի վերուստ տրված հարստություն չէ, այլ երկարատև ու ծանր պայքարի արդյունք, որն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի վերարժևորման։Մեր ամենօրյա վերաբերմունքը, մեր ընտրությունները, կայացրած որոշումներն ու գործողությունները ձևավորում են այն միջավայրը, ...
Մանրամասն |
|
12.09.25
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՄԲ
|
Այսօր՝ սեպտեմբերի 12–ին, տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նիստին մասնակցում էր ավագանու 20 անդամ։21 հարցից բաղկացած օրակարգում հանրային հետաքրքրություն առաջացնող կարևոր նախաձեռնություններից էր «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» նոր հիմնարկի (ՀՈԱԿ) ստեղծման նախագիծը, որի արդյունքում ամբողջությամբ արդիականացվելու է Կապան քաղաքի հանրային տրանսպորտի համակարգը՝ համալրվելով նոր ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, ներդրվելու են սպասարկման բարձր որակի և ուղևորափոխադրումների կառավարման ժամանակակից մեխանիզմներ՝ ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և հուսալի տրանսպորտային ծառայություններ քաղաքի բնակիչների ...
Մանրամասն |
|
12.09.25
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
|
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի N 3-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին2․«Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) և շահագործման կարգն ու պայմանները սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին4․ Պետական և հասարակական գործիչ Ռաֆայել Արմենակի ...
Մանրամասն |
|
11.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՈՐԱԲԱՑ «ՊՐՈՖ ԼԱԲ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
|
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և նրա տեղակալ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Կապան քաղաքում գործող Սյունիքի շինարարական նյութերի փորձարկման նորաբաց «Պրոֆ Լաբ» լաբորատորիա։Այցի շրջանակում համայնքի ղեկավարը շրջել է լաբորատորիայի տարածքով, տեղում ծանոթացել կազմակերպության գործունեությանը, մատուցվող ծառայություններին, լաբորատոր տեխնիկական հագեցվածությանը և փորձաքննությունների ընթացակարգերին։ Վերջինս բարձր է գնահատել համայնքում մասնագիտացված լաբորատոր ծառայությունների առկայությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն որպես որակի վերահսկման, տեխնիկական հսկողության և արդյունավետ կառավարման ...
Մանրամասն |
|
08.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ՇՐՋԱՅՑԵՐԸ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ամենշաբաթյա շրջայցերը շինհրապարակներ շարունակվում են՝ նպատակ ունենալով ծանոթանալ համայնքապետարանի կողմից պատվիրված բարեկարգման ծրագրերի ընթացքին։Աշխատանքային հերթական այցերի շրջանակում, քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը եղել է քաղաքի մի շարք շինօբյեկտներում, քննարկել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման տարբերակները, վերանայել նախագծով տրված լուծումները, արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ տվել հանձնարարականներ և իհարկե լսել տեղի բնակիչների առաջարկներն ու մտահոգությունները։Կապալառու կազմակերպություններին համայնքի ղեկավարը հորդորել ...
Մանրամասն |
|
05.09.25
ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
|
Կապանում շարունակաբար ավելացող նոր խաղահրապարակների և հանգստի գոտիների շարքը համալրվեց ևս երկուսով։ Համայնքապետարանի միջոցներով այս անգամ շահագործման է հանձնվել Հունան Ավետիսյան փողոցի թիվ 18, 20, Մինաս Պապյան փողոցի թիվ 17, 19 շենքերի հարևանությամբ և Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16, Մինաս Պապյան փողոցի թիվ 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող մարզադաշտը, մանկական խաղահրապարակը և հանգստի գոտին, որի խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով պաշտոնական բացումը։Ծրագիրն առավել քան սպասված էր հատկապես թաղամասում բնակվող փոքրիկ բնակիչների համար: Տարիներ շարունակ խաղահրապարակ չունեցող այս թաղամասում այսօր անխնամ տարածքի փոխարեն ստեղծվել է վառ ու գունեղ միջավայր՝ լի խաղացող բազմաթիվ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |