Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով,«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կողմից տրված 2025 թվականի հունիսի 17-ի եզրակացությունը և հաշվի առնելով Կ․Ալավերդյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ.
1.2025 թվականի հունիսի 18-ից Կարեն Արմենակի Ալավերդյանին նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր՝ 1․1-1) պաշտոնում:
2.Աշխատավարձը՝ համաձայն հաստիքացուցակով հաստատված պաշտոնային դրույքաչափի, աշխատաժամանակի ռեժիմը հնգօրյա աշխատանքային շաբաթ երկու հանգստյան օրով, ամենամյա արձակուրդի տեսակը՝ նվազագույն և լրացուցիչ (20+4 աշխատանքային օր տևողությամբ):
3.Կարեն Արմենակի Ալավերդյանին շնորհել Հայաստանի Հանրապետության Համայնքային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
4. Լուծել Կ․Ալավերդյանի հետ 2025 թվականի մայիսի 7-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
5.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: