Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2022 թվականի N 180-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ,  9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։ 

2․ 2023 թվականի համար Համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ 

1) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար վճարները՝ համաձայն Հավելված 2-ի,

2) Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 3-ի։ 

3) Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 4-ի։ 

3․ Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։ 

 


Կողմ -22

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԷՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.65 Կբ)
(50.82 Կբ)
(16.29 Կբ)
(16.52 Կբ)
(16.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner