Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով, 81-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել «ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2. Հաստատել «ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
3. Հաստատել «ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|