Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թվականի հունվարի15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 323-Ա հրամանում փոփոխություններ ևլրացում կատարելու մասին» N 59-Ա հրամանը, ո ր ո շ ու մ ե մ.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածները:
2.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 01-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու և համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 107-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 512-Ա որոշման N 15 հավելվածը։