Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-րդ մասի 41-րդ կետով և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`
Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) և շահագործման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:
2․ Հաստատել Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն ստանալու դիմումի և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
|