Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-րդ մասի 41-րդ կետով  և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`

Կապան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  վարչական տարածքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) և շահագործման կարգն ու պայմանները՝  համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն ստանալու դիմումի և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու  կարգն ու պայմանները սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.47 Կբ)
(44.96 Կբ)
(16.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner