Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում իրականացված՝ 2024 թվականի բնապահպանական ծրագրի հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|